Մեր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռ
նարկումներից մեկն էլ եղել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի հիմնադրումը: ՏԻՀ-ը հիմնադրվել է 1990թ. Ավետիք Մկրտչյանի կողմից: 1990թ. բուհը կոչվում էր <<Պրոգրես Ինժեներ>>: 1992 թվականից Բուհ-ը վերանվանվեց Տնտեսաիրավագիտական Համալսարան` հետևյալ ֆակուլտետներով` իրավագիտական, տնտեսագիտական, հոգեբանության, միջազգային հարաբերությունների: 1996 թվականին ավելացան ևս 2 ֆակուլտետ` օտար լեզուներ, տարրական դասարանների մանկավարժություն և մեթոդիկա:
նարկումներից մեկն էլ եղել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի հիմնադրումը: ՏԻՀ-ը հիմնադրվել է 1990թ. Ավետիք Մկրտչյանի կողմից: 1990թ. բուհը կոչվում էր <<Պրոգրես Ինժեներ>>: 1992 թվականից Բուհ-ը վերանվանվեց Տնտեսաիրավագիտական Համալսարան` հետևյալ ֆակուլտետներով` իրավագիտական, տնտեսագիտական, հոգեբանության, միջազգային հարաբերությունների: 1996 թվականին ավելացան ևս 2 ֆակուլտետ` օտար լեզուներ, տարրական դասարանների մանկավարժություն և մեթոդիկա:2000թ. համալսարանը մասնակցել է ՀՀ-ում կրթության որակի գնահատման գործընթացին և հավատարմագրվել ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից, ինչը թույլ է տալիս համալսարանի շրջանավարտներին ստանալ պետական դիպլոմներ, նրանց իրավունք վերապահելով աշխատելու ՀՀ պետական և մասնավոր հիմնարկներում: Ըստ այդմ` բարձրացավ Բուհ-ի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող մասնագետների: 2003թ. գիտական աշխատանքների համար համալսարանն Մյունխենում արժանացավ ոսկե մրցանակի` որպես աշխարհում լավագույններից մեկը: Համալսարանը դարձավ ոչ պետական Բուհ-երի ասոցիացիայի և արհմիության անդամ արտերկրների մի շարք Բուհ-երի հետ:
2008թ. հիմնադրի մահվանից հետո Բուհ-ը վերանվանվեց Ավետիք Մկրտչյանի անունով:
Համալսարանը կոչված է պատրաստելու Հայաստանի աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ և նրանց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի զարգացման: Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 5000 շրջանավարտ, ովքեր աշխատում են Հայաստանի պետական, գերատեսչական մարմիններում և միջազգային կազմակերպություններում:





















